Արտաքին 1 տարի առաջ - 13:00 06-01-2025

Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, Պուտինին անվանել է «խուլ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 3 ժամանոց հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանին, որի ընթացքում քննադատական ​​հայտարարություններ է հնչեցրել Ուկրաինային օգնող արևմտյան երկրների հասցեին։

Մասնավորապես՝ Զելենսկին քննադատել է աշխարհի խոշոր տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Սակայն, երբ Դոնբասի և Ղրիմի մի մասը գրավվեց, Ուկրաինան 3 անգամ պաշտոնական նամակներ ուղարկեց անվտանգության բոլոր երաշխավորներին, Բուդապեշտի հուշագրի բոլոր անդամներին, բայց նրանք «թքած ունեին Ուկրաինայի վրա»։

Խոսելով Ռուսաստանի հետ պատերազմի մասին, Զելենսկին ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինային անհրաժեշտ են «անվտանգության երաշխիքներ՝ ոչ միայն թղթի վրա»:

Պատասխանելով Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին՝ Զելենսկին Պուտինին անվանել է «խուլ» և ընդգծել, որ «նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում