Ներքին 5 տարի առաջ - 20:01 04-08-2021

Զինվորներն ու կամավորները ռազմական քայլքով անցնում են տրիբունայի առջևով, որտեղ կանգնած էր նաև «հմուտ զորավար» Նիկոլ Փաշինյանը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ իմացա, որ ԱԺ-ում փոխադարձ կծոցներ են եղել 2016թ․ Ապրիլյան պատերազմին ՔՊ աղանդի մասնակցության մասին։

Չեմ անդրադառնա երկու կողմերի խոսքերին, այլ կներկայացնեմ իմ վաղեմի ընկերոջ պատմածը։ Պատերազմի ժամանակ ընկերոջս, որպես կամավոր, ուղարկել էին Վարդենիսի զորամաս։ Նա բուն պատերազմի մասնակից չի եղել, բայց ողջ ապրիլը և մինչև մայիսի կեսերը մասնակցել է զորավարժությունների։ Մայիսի 4-ին, թե 5-ին զորամաս են եկել ՔՊ-ի մի քանի «կամավորներ», իրենց մարգարե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ին զորամասում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հաղթանակի օրը։ Զինվորներն ու կամավորները հանդիսավոր շարքերով կանգնել են տրիբունայի առջև և զորամասի հրամանատարությունը ողջունել և շնորհավորել է բոլորին։ Հետո սկսել են կարդալ զորավարժությունների ժամանակ իրենց լավ դրսևորած զինվորների և կամավորների անունները, նրանց հրավիրել տրիբունա և հանձնել պատվոգրեր։

Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը։ Վերջինս բարձրանում է տրիբունա, ստանում պատվոգիրը․․․ կրակոտ ելույթ ունենում այնտեղից և մնում կանգնած հրամանատարության կողքին։ Հնչում է հանդիսավոր քայլերգը և զորավարժությունների մասնակցած զինվորներն ու կամավորները ռազմական քայլքով անցնում են տրիբունայի առջևով, որտեղ կանգնած էր նաև «հմուտ զորավար» Նիկոլ Փաշինյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով