Ներքին 2 տարի առաջ - 12:39 12-03-2024

Նամակով դիմել ենք ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, որ արդեն հմուտ ենք. Փաշինյան

ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու եւ անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության եւ մատուցված ծառայության համար, եւ տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այդ ողջ ընթացքում, այդ թվում ռուս գործընկերների աջակցությամբ, Հայաստանի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն եւ հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու վերաբերյալ Հայաստանի պաշտոնական գրությանը, որի մասին խոսել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Սա է նամակի բովանդակությունը»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով