Արտաքին 5 տարի առաջ - 22:22 02-08-2021

Ադրբեջանական SOCAR-ը դարձել է Հարավ-կովկասյան խողովակաշարի օպերատորը

Հարավ-Կովկասյան խողովակաշարի օպերատորությունը բրիտանական BP էներգետիկ կոնցեռնի ենթակայության տակ գործող BP Exploration (Shah Deniz) Limited ընկերությունից անցել է SOCAR Midstream Operations Limited ընկերությանը։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը (SOCAR)։

Այս խողովակաշարը «Հարավային գազային միջանցքի» չորս սեգմենտներից մեկն է, որը նախատեսված է Վրաստանի տարածքով Ադրբեջանի գազի մատակարարման իրականացման համար դեպի Թուրքիա և Եվրոպա։ Նշենք, որ տեխնիկական օպերատորության փոխանցումը նախատեսված էր 2013 թվականի դեկտեմբրին Հարավ-Կովկասյան խողովակաշարի սեփականատերերի միջև կնքված համաձայնագրով։ Այս խողովակաշարի բաժնետերերն են՝ BP (28,8%), TPAO (19%), AzSCP (10%), «SGC Midstream» (6,7%), «Petronas» (15,5%), «LUKoil» (10%), NICO (10%) ընկերությունները։ Խողովակաշարը շահագործման է հանձնվել 2006 թվականին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով