Ներքին 5 տարի առաջ - 14:42 02-08-2021

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին. Վանեցյան

Քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է. ուղղակի ծիծաղելի է, որ իշխանությունը ստեղծի քննիչ հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորել, որին կներգրավվեն նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները:

«Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությանը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետեւ իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն այդ բոլոր մարմիններն անգործունակ են, եւ հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որեւէ լուրջ լիազորությա՞մբ:Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը»,-ասաց նա:

Վանեցյանը նաեւ հայտարարեց. «Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով