Արտաքին 5 տարի առաջ - 20:28 31-07-2021

Աֆղանստանում թալիբները կրկին հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա

«Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները կրկին հարձակվել են Աֆղանստանի Հերաթում ՄԱԿ -ի առաքելության գրասենյակի վրա: Այս մասին ասել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:

Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումը կրկին հարձակվել է Գուզարի շրջանում ՄԱԿ-ի գրասենյակի վրա: Այժմ Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը պայքարում են ահաբեկիչների դեմ:

Հուլիսի 30-ին հարձակում է գրանցվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթի ՄԱԿ-ի հիմնական ենթակառուցվածքների վրա: Արդյունքում զոհվել է մեկ ոստիկան:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ աֆղան զինվորականները թալիբաններից հետ են գրավել Հերաթ նահանգի Գուզար շրջանը:

Այժմ երկրում առճակատում է կառավարական ուժերի և թալիբների միջև, որոնք վերահսկում են գյուղական շրջանների մեծ տարածքները: Տարածաշրջանում անկայուն իրավիճակը ծագել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան