Արտաքին 5 տարի առաջ - 18:06 09-07-2021

Թալիբները՝ Աֆղանստանում իրենց նպատակի մասին

«Թալիբան» արմատական ​​շարժումը խոսել է Աֆղանստանում իրենց նպատակի մասին. նրանք ձգտում են ձևավորել «ազատ իսլամական պետական համակարգ» և չեն ձգտում գրավել ամբողջ Աֆղանստանը: Այս մասին հայտարարել է շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նաիմը:

«Եթե մեր նպատակը լիներ իշխանությունն ու որոշ ոլորտներում գերիշխանությունը, մենք դրան կհասնեինք 2001 թվականին»,- ասել է նա:

Նրա խոսքով, «Թալիբանը» մտադիր է «ազատագրել երկիրն ու ազգը»: Նրանք իբր ցանկանում են այնպես անել, որ բնակչության կյանքը լինի համակարգի շրջանակներում՝ հիմնված ազգային արժեքների և երկրի շահերի վրա: Գրոհայինները հայտարարում են ժողովրդին «հանգստացնելու» և անկախ իսլամական պետական համակարգ ստեղծելու ծրագրերի մասին:

Նաիմը հաղորդել է, որ թալիբներն առայժմ չեն ծրագրում հանդիպել Քաբուլի ներկայացուցիչների հետ, բայց պատրաստ են երկխոսություն վարել այլ երկրների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան