Արտաքին 5 տարի առաջ - 18:58 19-08-2021

Թալիբները CNN-ի լրագրողին խնդրել են Աֆղանստանում ծածկել իր դեմքը

«Թալիբան» շարժման զինյալները պահանջել են CNN-ի լրագրող Կլարիսա Ուորդից, որը Քաբուլում աշխատում է դեպքի վայրից, թաշկինակով ծածկել իր դեմքը: Այս մասին նա ինքն է հայտարարել հեռուստաալիքի եթերում:

Կադրերում երեւում է, թե ինչպես է զինյալներից մեկը լրագրողին խնդրում ծածկել իր դեմքը, մինչ նա հարցազրույցներ է վերցնում երկրից հեռանալ փորձող աֆղանացիներից:

Ավելի վաղ Ուորդը հայտնել էր «Թալիբան» շարժման զինյալների բանավոր հարձակումների մասին: Քաբուլի օդանավակայանից ուղիղ հեռարձակման ժամանակ թալիբները սկսեցին բղավել նրա վրա՝ պրոդյուսեր Բրենթ Սուելսի ներկայությամբ, որը պահանջում էր ծածկել դեմքը: Միեւնույն ժամանակ, տղամարդկանցից մեկը ձեռքերում «հսկայական մտրակ» էր պահում:

Ըստ Ուորդի՝ երկու այլ զինված անձինք փորձել են ատրճանակով հարվածել պրոդյուսերին՝ միջադեպը նկարահանելու համար:

Նշվում է, որ CNN- ի աշխատակիցներին հաջողվել է խուսափել հակամարտության սրումից թալիբներից մեկի շնորհիվ, որը գրոհայիններին ասել է, որ հանգիստ թողնեն նրանց, քանի որ նրանք լրագրողներ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան