Մամուլ 5 տարի առաջ - 06:54 31-07-2021

Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը: Իհարկե, ցանկացած քաղաքակիրթ ընտանիքում երեխաներին շատ փոքր հասակից սովորեցնում են, որ հայհոյելը վատ է, որ չի կարելի «քըխ» բառեր ասել և այլն: Այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա. հայհոյանքն ու վիրավորանքը մերժելի են միանշանակ:

Սակայն այստեղ կա մի քանի հարց: Նախ՝ արդյո՞ք Հայաստանի համար այսօր չկար ավելի կարևոր հարց, քան նշյալը: Երկրորդ՝ տարօրինակ չէ՞, որ նման օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության ու ատելության խոսքի հիմնական ներմուծողն ու արմատավորողը քաղաքական ու հասարակական հարաբերություններում: Երրորդ, ինչո՞ւ է տարբերակում դրվում «լրագրողական, հրապարակախոսական, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողների ու «շարքային» քաղաքացիների միջև:

Չորրորդ՝ ինչպե՞ս է տարբերակվելու ծանր վիրավորանք հասցնելը թեթև վիրավորանքից, օրինակ՝ «վնգստացող դատավորները» ինչպիսի՞ վիրավորանք է: Եվ վերջում, սա քիչ է, եկեք մի օրենք էլ ընդունեք պատմության դասագրքերում այս իշխանության մասին պարզ ճշմարտությունը գրողներին դատելու մասին: Թեպետ, դրա համար երևի թե այս օրենքն էլ կարող է աշխատել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում