Ներքին 5 տարի առաջ - 15:01 30-07-2021

Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն ամենաանընդունելին է. Թագուհի Թովմասյան

Ես երեկ եմ վերադարձել Վարդենիսից, կրակոցների ինտենսիվությունը պակասել է, բայց վտանգավորության աստիճանը չի թուլանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Երեկ տեսանք, որ գիշերը անօդաչու թռչող սարքեր են խոցվել, որոնք ընկել են բնակավայրերին շատ մոտ: Սա նշանակում է, որ վտանգն ամեն պահի շարունակում է կախված լինել մեր գլխին: Ինչքան էլ ասենք՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, չգիտեմ՝ ինչ պայմանավորվածության գնով, ինչքան էլ ասենք, որ սահմանները փորձում ենք պահել, այնուամենայնիվ, ես նորից բարձրացնում եմ սահմանամերձ բնակիչների անվտանգության խնդիրը: Մարիդկ ուզում են ապրել անվտանգ միջավայրում: Մենք շարունակում ենք ունենալ վտանգավոր գոտիներ Հայաստանի սահմանին: Ամեն ինչ բարդել թշնամու վրա, որ թշնամին լկտի է, նենգ է, ինքն է անընդհատ նախահարձակ լինում, բայց մենք պետք է ունենանք պաշտպանության բավարար մակարդակ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում