Մամուլ 1 տարի առաջ - 07:25 18-04-2025

Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի լիազորությունները:

ArmLur.am-ը կապ էր հաստատել Թեւոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել:

Վահագն Թեւոսյանն արձագանքել էր. «Վարչապետը որոշումը կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ Կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, եւ ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռեւս քննարկվում է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ, դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը կասկածի տակ դրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագծին, քանի որ, ըստ Փաշինյանի, այն ինչ արվելու է՝ «անօգուտ փողի վատնում է լինելու»: Երբ հարցը զեկուցում էր ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Փաշինյանը հայտարարեց. ««Պետք է պարզել սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին:
Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը»,- հայտարարել է վարչապետը:

Ստացվում է՝ Փաշինյանն ինքն էլ արդեն գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում:

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինում նշանակվել էր ԱԺ խոսնակի ռեֆերենտ, իսկ այժմ Հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնի խմբագիրն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում