Արտաքին 5 տարի առաջ - 13:08 30-07-2021

Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին Թբիլիսիում գտել են մահացած: Այս մասին հայտնում է JAMnews-ը:

Ըստ վարկածներից մեկի՝ երիտասարդի դիակը հայտնաբերվել է այն բնակարանում, որտեղ նա ապրում էր: Սակայն բլոգերի ընկերներից ոմանք, այդ թվում՝ լրագրող Աֆղան Մուխթարլին, ասում են, որ Բակիխանովին, հնարավոր է, ցած են նետել բարձրահարկ շենքից: «Ոստիկանությունը հաստատել է, որ Բակիխանովն ընկել է բարձրությունից»,- գրում է Մուխթարլին Facebook-ում:

Հուսեյն Բակիխանովը քաղաքական միգրանտ էր Ադրբեջանից, որն ապրում էր Թբիլիսիում և քաղաքական ապաստան էր խնդրում: Նրա մահից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, Բակիխանովի հետ կասկածելի միջադեպ էր տեղի ունեցել, որի մասին նա պատմել է YouTube-ի տեսանյութում:

Տեսանյութը կոչվում է «Ադրբեջանի կառավարության դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն»: Բակիխանովն ասում է, որ Թբիլիսիի կենտրոնում 2-3 օր առաջ իր վրա հարձակվել են հինգ ադրբեջանցիներ:

«Նրանք հանկարծ սկսեցին վիրավորել ինձ և հարձակվում էին, եթե ես պատասխան էի տալիս»,- ասել է բլոգերը:

Տեսանյութը ձայնագրվել է շտապօգնության մեքենայում: Բակիխանովն ինքն է զանգել ոստիկանություն և շտապօգնություն:

Տեսանյութում Բակիխանովը նաև ասում է, որ փախել է Ադրբեջանից, և իրեն հաշված օրեր են մնացել Վրաստանում փախստականի կարգավիճակի մասին վկայական ստանալու համար:

Միջադեպի իսկությունն իրոք հաստատվել է, չի բացառվում, որ Բախիկանովի մահը բխում էր Ադրբեջանի կառավարության շահերից, և որ հարձակվողները կարող էին ուղարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում