Արտաքին 5 տարի առաջ - 12:44 30-07-2021

Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել. 23 նահանգում՝ 63 հրդեհի օջախ (ֆոտո)

Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

Ընդհանուր առմամբ հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին: Այս պահին 42 հրդեհ հաջողվել է մեկուսացնել, ևս 21 հրդեհի օջախներ շարունակվում են տարածվել Ադանա (6 օջախ), Օսմանիյե (2 օջախ), Անթալիա (4 օջախ), Մերսին (4 օջախ) Մուղլա (3 օջախ) , Կայսերի (1 օջախ), Մանիսա (1 օջախ):

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: Հրդեհների պատճառած նյութական վնասների մասին ամբողջական տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում