Ներքին 5 տարի առաջ - 12:49 30-07-2021

Եթե տեսնենք՝ քննիչ հանձնաժողովի ձևաչափը չի համապատասխանում մեր պահանջներին, չենք կարող դրան մաս դառնալ. Սաղաթելյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը մենք համարում ենք անհրաժեշտ: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը:

«ՔՊ-ն փորձեց առաջ ընկնել՝ դա ներկայացնելով իրենց նախաձեռնությունը, բայց պետք է շատ հստակ արձնագրենք, որ եթե այս հանձնաժողովը ստեղծվելու է իշխանության կողմից, հանձնաժողովի նախագահը լինելու է իշխանության ներկայացուցիչը, այդ հանձնաժողովը չի կարող բազմակողմանի, ինքնուրույն քննել այն խնդիրները, որ դրված են լինելու իր առջեւ:

Սրանով իշխանությունները փորձելու են նշանակել մեղավորներ, որ արդեն նշանակել են, եւ այս ամողջ պատերազմի հետեւանքները բարդել մի քանի հոգու վրա, իսկ իրենք փորձեն այս ամենից չոր դուրս գալ: Փորձելու են պատասխանատվությունը տանել ինչ-որ անձանց վրա»,-ասաց Սաղաթելյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս իրավիճակում այդ հանձնաժողովը չի կարող լինել անկախ և ինքնուրույն. «Եթե իրենք անկեղծ են իրենց հայտարարած նպատակների մեջ, պետք է այդ հանձնաժողովի նախագահը լինի ընդիմությունից: Պետք է լինի ճիշտ ձեւաչափ, արդյունավետ քննություն: Նախ, իրենց հայտարարծ արտախորհրդարանական ուժերը ոչ թե արտախորհրդարանական ընդդիմություն են, այլ ընդդիմություն են ընդդիմությանը, այսինքն ընդդիմություն են մեզ: Եթե փորձեն այդ ուժերին բերել հանձնաժողով եւ ընդդիմությունն այդտեղ չունենա վճռորոշ մասնակցություն, մենք այս ամենը համարում ենք հերթական շոուն, որին չենք կարող մաս դառնալ: Եթե հասկանանք, որ այդ ձեւաչափը չի համապատասխանում մեր ասած պահանջներին, անիմաստ ենք համարում այս ամենը»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Նա հավելեց, որ «Հայաստան» դաշինքն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ, սակայն իրենց տրամադրություններն այդպիսին են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում