Ներքին 4 տարի առաջ - 12:31 30-06-2022

Ակնհայտ է, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ անդամ լինելու պահանջներին չի համապատասխանում․ Կիմ Բալայան  

«Ես տիկին Սաֆարյանի հետ ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ ճանաչում եմ, բայց այն, որ ինքը Սահմանադրական դատարանի անդամ լինելու պահանջներին չի համապատասխանում, դա արդեն ակնհայտ է»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրմանը։

«Այդ պաշտոնում առաջադրման համար մարդը հանրաճանաչ պետք է լինի։ Ինչո՞վ է Սեդա Սաֆարյանը հանրաճանաչ․ մարտի 1-ի գործով։ Դա է իր հանրաճանաչությունը։ Հիմա մի համեմատություն անենք, պատերազմում զոհված հերոսներին 30 մլն դրամ չեն վճարում՝ որպես հատուցում, իսկ մարտի 1-ի զոհերի համար վճարում են։ Ինչո՞ւ, պատճառը ո՞րն է, երևի մեղադրյալը հնարավորություն ունի մեղքը քավելու, ես այլ բան չունեմ ասելու»։

Հարցին, թե ծանո՞թ է տիկին Սաֆարյանի մասնագիտական որակներին, Բալայանը պատասխանեց, որ ծանոթ չէ։

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն էլ, անդրադառնալով Սեդա Սաֆարյանի առաջադրմանը, ասաց, որ նշանակումներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում, դրանք ընտրություններ չեն, նշանակումներ են։

«Նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ ՍԴ-ն վերցնելու գործընթացը նոր չի սկսվել, վաղը չի ավարտվելու, անկեղծ ասած՝ հիմա դա չորրորդական հարց է։ Այսօր ավելի կարևոր խնդիրներ կան, իսկ այդ նշանակումներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում։ Դրանք նշանակումներ են, ընտրություններ չեն», - ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով