Արտաքին 5 տարի առաջ - 12:02 30-07-2021

Հայաստանը պահանջում է ռուսական զորքերի առկայություն Ադրբեջանի հետ սահմանին. գերմանական մամուլ

Գերմանական հայտնի լրատավամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ Հայաստանն առաջարկում է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ռազմական բախումներից զերծ պահելու նպատակով։

«Կովկասի երկու հարևան պետություններին` Հայաստանին և Ադրբեջանին, սահմանային նոր սրացումներ են սպառնում, սահմանամերձ շրջանում հայ զինվորների սպանությունից հետո Հայաստանն առաջարկում է այնտեղ տեղակայել ռուսական զորքեր»,-գրում է հայտնի die Welt-ը:

Spiegel-ը նույնպես անդրադաձել հայ-ադրբեջանական սահմանային բախմանը՝ նշելով, որ որպես խնդրի լուծում, հայկական կողմն առաջարկում է սահմանին ռուսական զինվորներ տեղակայել:

«Հայկական կողմն հաղորդում է, որ ադրբեջանական զինված ուժեը կրակ են բացել Գեղարքունիքոի մարզում, ինչի պատճառով հայկական զորքերն ստիպված են եղել պատասխան կրակ արձակել, այս պահին իրավիճակն համեմատաբար կայուն է»,-գրում է Spiegel-ը՝ մեջբերելով ՀՀ ՊՆ-ին:

Süddeutsche Zeitung-ը ևս անդրադարձել է երեկվա իրադարձություններին՝ հոդվածում ներառելով նաև Կրեմլի պատասխանը Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

«Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզապես ասել է, որ Մոսկվան արդեն բազմաթիվ ջանքեր է գործադրել երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև նոր հրադադար հաստատելու համար և այդ ջանքերը շարունակական են լինելու»,-գրում է Süddeutsche Zeitung-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»