Միտք 5 տարի առաջ - 14:02 04-06-2021

Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կմիջնորդի հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացին. գերմանական մամուլ

Գերմանական RND.de կայքը գրել է, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կմիջնորդի հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին:

«Ադրբեջանն այժմ համաձայնել է Ռուսաստանի միջնորդությանը հարևան երկրի՝ Հայաստանի հետ սահմանի ճշգրտման գործընթացում», -գրել է կայքը:

«Թավշյա հեղափոխության» նախկին հերոսն այժմ դարձել է ազգի «մեշոկ պապին»,-գրել է Deutschlandfunk Kultur-ը` հոդվածը վերնագրելով «Մեջքով դեպի պատը»:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ 25 տարվա հրադադարից և ձախողված խաղաղ բանակցություններից հետո, Ադրբեջանը վերսկսել էր պատերազմը հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի համար:

«Թուրքիայի աջակցությամբ և գերժամանակակից մարտական ​​անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործմամբ ՝ ադրբեջանցիներին հաջողվեց ընդամենը վեց շաբաթվա ընթացքում ստիպել հայերին հանձնվել»,- գրել է կայքը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն է անդրադարձել նաև Zeit Online-ը:

«Նոր լարվածություն Գեղարքունիքի սահմանային շրջանում. զինվորները «շրջապատվել և գերեվարվել են»:Ադրբեջանական կողմն ասում է, որ նրանք ականներ են տեղադրել: Հայկական կողմը խոսում է սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքների մասին », արձանագրել է կայքը:

Կայքն ընդգծել է, որ ներկայումս իրավիճակը տարածաշրջանում լարված է:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության վերջին սրացումից վեց ամիս անց սահմանին ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում հայ զինվոր էր սպանվել»,- արձանագրել է կայքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան