Սպորտ 5 տարի առաջ - 15:26 29-07-2021

Տոկիո-2020․ Ջոկովիչը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ, Մեդվեդևը լքեց մրցաշարը

Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում սերբը հաղթեց ճապոնացի Կեյ Նիշիկորիին:

Հանդիպման վերջնական արդյունքը 6: 2, 6: 0 է՝ հօգուտ սերբ թենիսիստի: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե:

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա Ալեքսանդր Զվերև – Ժերեմի Շարդի զույգի հաղթողի հետ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Մեդվեդևը երկու սեթում պարտվեց իսպանացի Պաբլո Կարերենո-Բուստին: Հանդիպումը, որը տեւեց 1 ժամ 43 րոպե, ավարտվեց 6: 2, 7: 6 (7: 5) հաշվով ՝ հօգուտ Կարենո Բուստայի:

Իսպանացի թենիսիստի մրցակիցը օլիմպիական մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով