Սպորտ 5 տարի առաջ - 09:08 31-07-2021

Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։

Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով