Արտաքին 5 տարի առաջ - 12:39 29-07-2021

ԱՄՆ-ն չի չեղարկել պատժամիջոցներն  իրանական 500 կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են չեղարկել պատժամիջոցները, որոնք նախկինում կիրառվել էին Իրանից ֆիզիկական և իրավաբանական 500 անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Թեհրանի մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Գարիբ Աբադին:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը չի երաշխավորում, որ ապագայում այլևս չի լքի Իրանի հետ միջուկային գործարքը:

Իրանական ընկերությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ Իրանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից սահմանվել են երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Չնայած ամերիկյան ղեկավարության փոփոխությանը՝ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ այնպիսի վճռական քայլերի, ինչպիսին է անձնական պատժամիջոցների վերացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում