Ներքին 5 տարի առաջ - 22:49 28-07-2021

Հայաստանը ձեռք կբերի Pfizer և Sinopharm պատվաստանյութեր

Հայաստանը ձեռք է բերում գերմանական Pfizer և չինական Sinopharm պատվաստանյութեր։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում։ Մինչ այդ Հայաստանը ձեռք էր բերել ռուսական Sputnik V, չինական CoronaVac և բրիատանա-շվեդական AstraZeneca։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռքբերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը այս երկու պատվաստանյութերից ձեռք է բերելու 500 000 դեղաչափ։

Կառավարությունն այս պատվաստանյութերը ձեռք բերելու համար հատկացնելու է 3 միլիարդ 460 միլիոն դրամ։ Այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»