Ներքին 4 տարի առաջ - 16:36 26-07-2022

Սևան համայնքը ձեռք կբերի տրանսպորտային ու տեխնիկական նոր միջոցներ

«Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2» ենթածրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքը ձեռք կբերի տեխնիկական նորագույն միջոցներ։
Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նպատակն է՝ համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագրի շրջանակներում դեռեւս փետրվար ամսին տեղի էր ունեցել ենթածրագրի գաղափարների հավաքագրման փուլը, որին հաջորդել է ենթածրագրի ընտրության ժողովը: Ժողովի ընթացքում ամենաշատ հավանության արժանացել էր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գաղափարը, որն էլ դարձել է ծրագրի առանցքը:
Օրեր առաջ ծրագրի շրջանակներում Սեւանի բիզնես կենտրոնում Սեւանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր համայնքային ընդհանուր ժողով, որին մասնակցում էին Սեւան քաղաքի եւ բնակավայրերի ներկայացուցիչները, ավագանու անդամներ:
«Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, տեղեկացրեց, որ հավանության է արժանացել համայնքի կողմից ներկայացված ծրագիրը , եւ ծրագրի շրջանակներում ներառվել են «Բելառուս» մակնիշի 2 տրակտոր, 2 ինքնաթափ բեռնատար, 1 գրեյդեր, 1 բուլդոզեր, 1 մինի փոշեկուլ տրակտոր: Ծրագրի ընդհանուր արժեքը 220 միլիոն դրամ է, որի 5 տոկոսը կազմում է համայնքային ներդրումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում