Ներքին 5 տարի առաջ - 21:05 28-07-2021

Արցախում հաճախակի են գրանցվում կիբերհանցագործության դեպքեր․ Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին ժամանակներում, Արցախում հաճախակի են գրանցվում կիբերհանցագործության դեպքերը:

«Արտասահմանյան հակերների կողմից գումար շորթելու նպատակով մեր քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել տարբեր խաղարկությունների և քվեարկությունների՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական կայքում:

Կեղծ խաղարկության կամ քվեարկության ավարտին հանցագործները առաջարկում են տրամադրել մասնակցի սոցիալական էջի անձնական տվյալները: Ստանալով կայքէջի ծածկանունն ու գաղտնաբառը հանցավորի կողմից ապօրինի կերպով ձեռք է բերվում տվյալ անձի կայքէջը: Հաջորդ քայլով հանցավորը տվյալ անձի կայքէջի հետ կապված որևէ ծանոթի միջոցով, ապօրինի տիրացված կայքի վերականգնման նպատակով, տուժողին առաջարկում է վճարել տարբեր չափերի գումարներ, ինչը պարտադիր կերպով պահանջում է կատարել «Քիվի ուոլլեթ» էլեկտրոնային դրամապանակով:

Վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, կրկին հորդորում է չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, սոցիալական ցանցերում այլ անձանց չտրամադրել անձնական տվյալներ և չմասնակցել կասկածելի ծագում ունեցող խաղարկությունների կամ քվեարկությունների:

Նման իրավիճակներում հայտնվելու ժամանակ անհապաղ դիմեք տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»