Արտաքին 5 տարի առաջ - 14:12 24-06-2021

Մոսկվայում երեք օր շարունակ գրանցվում է COVID-19-ից մահացության ռեկորդային թիվ

Մոսկվայում վերջին երեք օրերին կորոնավիրուսից մահացել է 92 մարդ, հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Երեք օր անընդմեջ Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվում է վարակի մահացու ելքով ռեկորդային թիվ:

Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 88 մարդ, իսկ մեկ օր առաջ՝ 86:

Բացի դրանից, անցած օրերին Մոսկվայում դուրս է գրվել 4057 մարդ՝ որպես առողջացած:

Քաղաքում սահմանվել է պարտադիր պատվաստում մատակարարման ծառայության, ինչպես նաև առևտրի և սպասարկման ոլորտների աշխատողների համար:

Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարացել է հունիսին: Օրական հիվանդացությունը հասել է անցյալ տարվա դեկտեմբերի ցուցանիշներին: Հունիսի 18-ը և 19-ը դարձել են ռեկորդային համավարակից ի վեր բացահայտված դեպքերի թվով՝ գերազանցելով 9 հազարը: Այս կապակցությամբ իշխանությունները ներմուծել են նոր սահմանափակումներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով