Ներքին 5 տարի առաջ - 15:50 28-07-2021

Արա Զոհրաբյանը դիմել է Գագիկ Ջհանգիրյանին վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով:

Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Տաթևիկ Բուջատյանը։

Գրության մեջ նշվել է հետևյալը.

«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի շենքից առգրավել են համակարգիչներ։

Փաստաբանների ահազանգներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումը չի կատարվում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաև դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը:»

ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի կանոնակարգումները հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահը խնդրել է գրավոր հայտնել՝

«1. ի՞նչ հիմքերով են առգրավվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համակարգիչները.

2․ արդյո՞ք այդ առգրավման փաստը գնահատվել է, որպես անհաղթահարելի ուժի ազդեցություն, և արդյո՞ք ստացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի՝ ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկացումը.

3․ ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը քննարկե՞լ է արդյոք պատճառները և դրանց վերացման ուղղությամբ կատարման համար ի՞նչ պարտադիր ցուցումներ է տվել դատական դեպարտամենտին.

4․ արդյո՞ք հնարավոր չէ նոր համակարգչում ներբեռնել գործերի բաշխման համակարգչային ծրագիր և ի՞նչ ժամկետում եք նախատեսում վերականգնել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման բնականոն աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով