Ներքին 5 տարի առաջ - 11:33 14-09-2021

Իրաքի դեսպանատան ղեկավարությունը գիտի՞, որ ձեզնից գոմ է վարձակալել. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեություն եք ծավալել, բայց Երևանի հայտնի թաղամասներից մեկում հսկայական առանձնատուն ունեք, որն արժեզրկելու համար գոմ եք անվանել: Սեպտեմբերի 14-ի այսօրվա ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հարց ուղղեց ԲԴԽ նախագահի ժ.պ. Գագիկ Ջհանգիրյանին. «Ներկայումս այդ գոմում Իրաքի դեսպանատունն է, իսկ նրանք գիտե՞ն, որ ձեզնից գոմ են վարձակալել»:

«Դա իմ տղայի բնակարանն է, ես արդեն մանրամասն խոսել եմ այդ մասին: Ես վաճառել եմ մի քանի անձնական գույք և 1989 թ. մեր հին մեկ հարկանի շենքի տեղը կառուցել տուֆակերտ եռահարկ առանձնատուն: Գոմ եմ անվանել, քանի որ կողքի տներն ապարանքներ են, իսկ իմ տունը բավականին համեստ է: Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատակիցները, որ նման վատ պայմաններում են ապրում»,- մեկնաբանեց Ջհանգիրյանը:

Մանուկյանը ցուցադրելով շքեղ առանձնատան նկարը՝ հակադարձեց Ջհանգիրյանին. «Դուք այն բախտավորներից եք, որ վաճառելով 4 սենյականոց բնակարանը, կարողացել եք նման առանձնատուն կառուցել: Պարզ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լոզունք հռչակած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու: Հիշեցնեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանել: Կիսո՞ւմ էիք իր այդ տեսակետը, իսկ հիմա ինչ կարծիք ունեք»:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իր և գործադիր իշխանության հետ հարաբերություններն իրենց անձնական գործն է, չի պատրաստվում այդ խոհանոցը բացել և ձեռնպահ կմնա պատգամավորի տհաճ մեկնաբանությունները հերքելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով