Արտաքին 5 տարի առաջ - 18:05 24-07-2021

Թբիլիսիի քաղաքապետարանը խոստացել է տուգանել Սաակաշվիլիի նկարով պաստառներ փակցրած անձանց

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ «Ոչ նացերին! Ոչ չարերին» գրությամբ պաստառներ են փակցվել մայրաքաղաքի փողոցներում, և խախտողներին սպառնացել է պատժամիջոցներով:

Այդ գրությամբ պաստառները սկսել են հայտնվել Թբիլիսիի փողոցներում նախօրեին: Քաղաքական հակագովազդի հիմնական հասցեատերերը վրացական մի քանի հեռուստաընկերությունների մենեջերներն են: Նրանց պատկերել են ծիածանի տակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների կողքին:

«Տեղեկություն կա, որ քաղաքացիների խմբերը կամայական կերպով պաստառներ են փակցրել տարբեր փողոցներում և այլանդակել քաղաքի տեսքը, ինչը անօրինական գործողություն է: Այս պաստառների հեռացումը կապահովի «Թբիլսերվիս գրուպ» ընկերությունը: Ինչ վերաբերում է օրենքի խախտման համար տուգանքներին, ապա Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը կգործի օրենքի շրջանակներում»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով