Ներքին 2 ամիս առաջ - 15:18 25-07-2026

Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ֆեյսբուքյան էջով տարածել է Վահագն Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինիս 800.000 դրամ տուգանք է ուղարկել «Նիկոլ Փաշինյանը, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ <<Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի>> անվան ներքո ձևավորելով հանցավոր խմբավորումը»։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

Ընտրակեղծարարությամբ Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ <<Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի>> անվան ներքո ձևավորելով հանցավոր խմբավորում, Հայաստանի Հանրապետության վարչարարության կատարման քողարկումամբ 800.000 դրամ տուգանք է ուղարկել իմ անունով (2021-2024թթ-ի Սասնա Ծռեր կուսակցության կառավարող մարմնի անդամի կողմից հայտարարագիր չներկայացնելու մեղադրանքով)։

«Բանդիտական խմբավորման անդամներին ներկայացրել եմ 2020թ-ին այդ կարգավիճակիս դադարեցման վերաբերյալ կուսակցության կանոնադրության համապատասխան կետը, իսկ որպես պատասխան մի քանի անգամ ստացել եմ 2021-ին ընդունված և 2022-ին ուժի մեջ մտած մի օրենքի հղում, որով ըստ էության Սահմանադրության ոտնահարմամբ պահանջում են օրենքի հետադարձ ուժի կիրառում իմ նկատմամբ։

Այսօր ստացված որոշման մեջ, հասկանալով դատարանում իրենց ապօրինության հետևանքների բացահայտումը, արդեն հղում են կատարել, որպես բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ կուսակցության տարեկան հաշվետվության իմ կողմից ներկայացման փաստին և պետռեգիստրում իմ անվան շարունակական պահպանմանը։
Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ հանդես գալը չի նշանակում կառավարող մարմնի անդամ լինել, իսկ պետռեգիստրի համապատասխան գրանցումը տեխնիկական խնդիր է, պայմանավորված Վարուժանի բանտարկության հետևանքով ցուցակների թարմացման հետ։

Այսքան մանրամասն անդրադառնում եմ այս խնդրին միայն այն պատճառով, որ հանրությունը տեղեկանա, որ լեգիտիմությունից զուրկ գործող թուրքական դրածո կառավարությունը չի կարող իշխանություն պահպանել, եթե բռնապետական կառավարում չհաստատի։

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը քրեորեն պատժելի արարք է դարձել։ Արտաքին ֆինանսական հոսքերը դադարեցվել են, իսկ ներսում ֆինանսների տիրապետող բոլոր անձիք քրեական հետապնդման են ենթարկվում և հայտնվել են իրենց սեփականությունը խլելու վտանգի տակ։

Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն պրո-թուրքական ուժերը, իսկ ֆինանսավորումը պետք է իրականանա բացառապես ռեժիմի քվոտաներով։ Մյուսները հալածվելու են մինչև մահանան, կամ հեռացվեն երկրից։
Բնականաբար բողոքարկելու եմ կայացված բանդիտական վճիռը վարչական դատարանում, ընդհուպ մինչև Եվրոպական դատարան դիմելու մտադրությամբ։

Աստված պահապան բոլորիս։
Վահագն Ավագյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով