Ներքին 5 տարի առաջ - 20:54 21-07-2021

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նատալի Լուազոյի հետ

Հուլիսի 21-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Կողմերը քննարկել են ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ Երկուստեք կարևորվել է այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ծավալումը, որի շրջանակներում ընթացիկ ամսում Երևան այցելեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ կողմից իրականացվող ներդրումային և տնտեսական ծրագրերին, որոնք համահունչ են Հայաստանում տնտեսական զարգացման, ժողովրդավարության և լավ կառավարման ՀՀ կառավարության առաջնահերթություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։ Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և այս համատեքստում ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը կարևորել է ս.թ․ մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը։

Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը