Ներքին 5 տարի առաջ - 22:53 20-07-2021

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նատալի Լուազոյին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ: «Կարևոր եմ համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է տիկին Լուազոն:

Նատալի Լուազոն կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը