Արտաքին 5 տարի առաջ - 11:51 21-07-2021

ԱՀԿ ղեկավարն ասել է, թե ինչպես կարելի է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը մինչև 2022 թ. կեսերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը հնարավոր է հաղթահարել՝ պատվաստելով աշխարհում յուրաքանչյուր երկրի բնակչության 70%-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Գեբրեյեսուսի՝ կորոնավիրուսը կարելի է կանգնեցնել այն դեպքում, եթե մինչև սեպտեմբեր պատվաստվի յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ը, մինչև տարեվերջ՝ 40%-ը, իսկ մինչև հաջորդ տարվա կեսերը՝ 70%-ը:

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է պետությունների և մասնավոր ընկերությունների համագործակցության անհրաժեշտությունը, որը կարող է խթանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով