Արտաքին 5 տարի առաջ - 15:06 20-07-2021

Լեհաստանը կարող է վաճառել COVID-պատվաստանյութերի մինչև 4 մլն չափաբաժին. ԶԼՄ-ներ

Լեհաստանի իշխանությունները COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մինչև 4 միլիոն չափաբաժին կարող են վաճառել Ուկրաինային և Բալկանյան երկրներին: Այս մասին հաղորդում է RMF24-ը:

Նշվում է, որ Լեհաստանը պատվիրել է պատվաստանյութերի 100 միլիոն չափաբաժին, սակայն երկրում պատվաստումների տեմպերը դանդաղել են: Այժմ Վարշավան ցանկանում է ձերբազատվել պիտանելիության կարճ ժամկետով դեղամիջոցներից: Սակայն երկիրը չի պատրաստվում վաճառել Johnson & Johnson մեկչափաբաժնային պատվաստանյութերը: Այն ամենապարզն է օգտագործման համար և ունի պահպանման ամենաերկար ժամկետը:

Լեհաստանը ցանկանում է վաճառել AstraZeneca դեղամիջոցները, ինչպես նաև Moderna և Pfizer պատվաստանյութեր՝ կախված այն բանից, թե որ դեղամիջոցն են պատվիրել այլ երկրները: Ընդհանուր առմամբ 26 պետություններ հայտարարել են Վարշավայից պատվաստանյութեր գնելու պատրաստակամության մասին, իսկ ընդհանուր պահանջարկը կազմում է 40 միլիոն չափաբաժին:

Միևնույն ժամանակ պնդում են, որ Լեհաստանը պատվաստանյութերի վաճառքից գումար չի վաստակի, քանի որ դա արգելվում է Եվրահանձնաժողովի համաձայնագրով, որը բանակցություններ էր վարում ԵՄ երկրներ մատակարարելու վերաբերյալ: Հետևաբար Լեհաստանը պատվաստանյութերը կվերավաճառի այն գնով, որը վճարել է: Որոշ դեպքերում պատվաստանյութերը կտրամադրվեն անվճար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան