Սպորտ 5 տարի առաջ - 09:22 20-07-2021

Բարսան ու Ատլետիկոն կդադարեցնեն Գրիզմանի ու Սաուլի փոխանակման վերաբերյալ բանակցությունները

Բարսելոնան կդադարեցնի հարձակվող Անտուան Գրիզմանին ու Ատլետիկոյի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսին փոխանակելու վերաբերյալ բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցերի շուրջ։ Կատալոնացիները Գրիզմանի համար ցանկացել են ստանալ լրացուցիչ 20 մլն եվրո կամ կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին, ինչը չի բավարարել մադրիդցներին։ Ատլետիկոն նաև պատրաստ չէ ֆրանսիացուն վճարել այնքան աշխատավարձ, որքանի նա հավակնում է։

Մյուս կողմից, Սաուլը նույնպես չի ցանկանում համաձայնել ավելի քիչ աշխատավարձի։

Այս ամենը հաշվի առնելով՝ ակումբները որոշել են հրաժարվել հետագա բանակցություններից։

Բարսելոնան կփորձի Գրիզմանին այլ ակումբի վաճառել։ Տարբերակների թվում են Չելսին, ՄՅՈՒ-ն, Յուվենտուսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան