Արտաքին 5 տարի առաջ - 16:37 19-07-2021

Սպասում ենք Էրդողակի կիպրոսյան հայտարարություններին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական «Asharq Al-Awsat» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է, թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Լրագրողի հարցին, թե Հունաստանի վարչապետի այդ հայտարություններն ինչ են նշանակում, Դենդիասը պատասխանել է. «Միցոտակիսի և Էրդողանի միջև հանդիպումն արտասովոր լավ է անցել, և այն օգնել է, որ հալչի սառույցը երկու երկրների միջև»:

Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանի համար մեծ կարևորություն ունի այն, թե Էրդողանը հուլիսի 20-ին Կիպրոսում ինչեր կանի և ինչ հայտարարություններ կունենա:

Ինչ վերաբերում է վերջին ժամանակաշրջանում Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած «երկու պետության սկզբունքին», Հունաստանի արտգործնախարարն ասել է. «Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելուն մենք, իհարկե, դեմ ենք։ Դեմ է ոչ միայն Հունաստանը կամ Կիպրոսը, այլև դեմ են միջազգային իրավունքի օրենքներն ու ՄԱԿ-ի ԱԽ որոշումները»:

Նրա խոսքով, Թուրքիայի այդ առաջարկը Կիպրոսի հարցի լուծում չէ և հակասում է միջազգային իրավունքին: Լուծման ուղին կղզու միավորումն է:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի