Արտաքին 5 տարի առաջ - 14:18 17-07-2021

ԱՄՆ-ը մասամբ դադարեցրել է արտաքսումից ներգաղթյալներին պաշտպանող ծրագրի գործողությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանը որոշել է մասնակիորեն դադարեցնել ծրագրի գործողությունը, որը թույլ էր տալիս օրինականացնել ԱՄՆ-ում մեծ թվով անօրինական ներգաղթյալների կեցությունը, ովքեր երկիր են մուտք գործել անչափահաս տարիքում:

Ինչպես ասվում է դատարանի էլեկտրոնային բազայում մուտք արված փաստաթղթերում, ծրագիրը սկսել է գործել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օրոք: Հանրապետականները կոշտ քննադատել էին այն և բազմիցս փորձել չեղարկել:

Դատավարությունը սկսվել է 2014 թվականին ամերիկյան մի շարք նահանգների իշխանությունների նախաձեռնությամբ, որոնցում առանցքային պաշտոններ են զբաղեցնում հանրապետականները, այդ թվում՝ Տեխասի:

Դատավոր Էնդրյու Հեյնանի վճռի մեջ ասվում է, որ Օբամայի վարչակազմը խախտել է օրենքը՝ սկսելով այդ ծրագրի իրագործումը: Դատավորի խոսքով, Կոնգրեսն իբր թույլ չի տվել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը երկրում ապօրինի ներգաղթյալներին որևէ զիջողամտություն ցուցաբերել:

Համաձայն վճռի՝ ներքին անվտանգության նախարարությունն այլևս չի կարող ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Դատավորի որոշումը, սակայն, չի տարածվում նրանց վրա, ովքեր արդեն սկսել են մասնակցել ծրագրին՝ երկրում իրենց կեցությունն օրինականացնելու համար: Հայտերն ընդունվում էին նրանցից, ովքեր Միացյալ Նահանգներ մուտք գործելու պահին 16 տարեկանից փոքր էին, 2007-ի հունիսից երկրում անընդմեջ ապրում էին, և ովքեր ավելի փոքր էին 31 տարեկանից: Ծրագիրը հարյուր հազարավոր օտարերկրացիների թույլ է տվել օրինական կերպով խուսափել ԱՄՆ-ից արտաքսումից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում