Ներքին 9 ժամ առաջ - 14:07 29-09-2026

ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը

ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էր երեք հարց՝

1. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
3. «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման ԵՀ N 305 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումը։

Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «Ա-ԹԻՎԻ» և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։ Հանձնաժողովը որոշեց սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաները:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՌՀ-ն «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել