Արտաքին 5 տարի առաջ - 11:25 15-07-2021

Հոնկոնգում հայտնաբերվել է մի կազմակերպություն, որը կրիպտոարժույթի միջոցով լվացել է 113 միլիոն դոլար. ԶԼՄ-ներ

South China Morning Post-ի հաղորդմամբ, Հոնկոնգի մաքսատունը հայտնաբերել է փողերի լվացման տեղական մի կազմակերպություն, որն օգտագործել է կրիպտոարժույթը 155 մլն դոլար ընդհանուր անօրինական միջոցներ մշակելու համար:

Նշվում է, որ գործի շրջանակում ձերբակալվելէ չորս մարդ, այդ թվում՝ խմբի ենթադրյալ ղեկավարը:

«Սա առաջին դեպքն է, երբ Հոնկոնգում բացահայտվում է մի խումբ, որն օգտագործում է կրիպտոարժույթը փողեր լվանալու և հանցավոր ակտիվների աղբյուրները թաքցնելու համար»,- մեջբերվում են ոստիկանության աշխատակից Մարկ Վոյի խոսքերը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ կազմակերպությունը միայն 2020 թ. փետրվարից մինչև 2021 թ. մայիս ընկած ժամանակահատվածում կրիպտոարժույթի միջոցով լվացել է շուրջ 113 միլիոն դոլար:

Հետաքննությունը պարզել է, որ միջոցների ավելի քան 60%-ը փոխանցվել է Սինգապուրում գտնվող բանկային հաշիվների միջոցով 15 ամսվա ընթացքում, ինչը տեղական իշխանություններին դրդել է իրավապահ մարմինների օգնությանը դիմել՝ փողերի և դրանց վերջնական հասցեատերերի որոնման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով