Արտաքին 5 տարի առաջ - 17:23 14-07-2021

Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով․ Լեոնիդ Կալաշնիկով

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Свободная пресса»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահությանը և Զանգեզուրի միջանցքին։

«Ես միշտ կոչ եմ արել հետխորհրդային հանրապետությունների հետ հարցերում եռակողմ լուծում ունենալ․ Հայաստանում դրա համար ինձ քննադատում էին: Ինչպե՞ս, ինչու՞ դուք մեզ հետ չեք: Ես միշտ պատասխանում էի՝ Մինսկի խմբում դուք ձեր հարցերը չեք լուծի: Ոչ ամերիկացիներն են դրանում հետաքրքրված, ոչ էլ ֆրանսիացիները։ Նրանց պետք է վնասել Ռուսաստանին, ինչու՞ պետք է նրանք հանգստացնեն Հարավային Կովկասը:

Այս մասին ես խոսել եմ ոչ միայն մամուլում: Ես դա անձամբ ասել եմ Իլհամ Ալիևին և անձամբ Սերժ Սարգսյանին, երբ նա նախագահ էր, և նրանք համաձայն էին ինձ հետ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, և երկու երկրներն էլ հարգում են նախագահ Պուտինին: Ինչու՞ չօգտվել դրանից»,-ասել է Կալաշնիկովը:

Խոսելով հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի մասին, որում նա դիմել է Հայաստանին՝ առաջարկելով մտածել այն մասին, թե ինչ «ահռելի տնտեսական հեռանկարներ են բացվում Երևանի համար, եթե նա լսի Բաքվի պահանջները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ, հակառակ դեպքում Երևանը ստիպված կլինի բախվել Բաքվի և Անկարայի ուժային պատասխանին, Կալաշնիկովն ասում է․

«Էրդողանը ճիշտ ասաց՝ դիմելով Հայաստանին. հայերի համար շահավետ է հիմա բացել սահմանները: Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով, բայց հայերը պետք է թուրքերին ասեն՝ դուք էլ բացեք սահմանները, մենք կսկսենք առևտուր անել, թող Ադրբեջանն էլ բացի իր սահմանները. այդ ժամանակ հայերը երկաթուղով կգնան Ռուսաստան»,-ասել է Կալաշնիկովը:

Ըստ նրա՝ սա հայերի համար ամենակարևորն է, քանի որ, ի վերջո, Հայաստանը տասնամյակներ շարունակ շրջապատված է եղել, հայերը երկրից դուրս են հանել երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանք պատերազմում չհայտնվեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը լուծվել է. ցավոք, պատերազմի օգնությամբ և ժամանակն է, որ Հայաստանը շնչի:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի Ադրբեջանի նախագահի, ՀՀ Վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին կետ։

9 կետ ունեցող հայտարարության մեջ որպես միջանցք նշված է միայն Լաչինի միջանցքի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»