Ներքին 4 տարի առաջ - 15:10 09-11-2021

Եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն․ Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի հարցով չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

«Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել վերջ դնել պատերազմին և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերջինս հավելել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր գործառույթները տարածաշրջանում, ապահովում է անվտանգությունը, հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը, փախստականների վերադարձի ընթացակարգը: «Դա չափազանց կարևոր է: Այդ իսկ պատճառով՝ ստորագրված փաստաթղթերի նշանակությունը գերագնահատել դժվար է»,- ընդգծել է Պեսկովը:

Նա նաև տեղեկացրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև:

«Ինչ վերաբերում Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայից դրանք տեղի են ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է երեքով շփմանը, եթե և երբ նման պայմանավորվածություն ձեռ բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկա պահին հստակ որոշումներ չկան»,- հավելել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի