Ներքին 5 տարի առաջ - 13:37 10-07-2021

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Հանրապետության նախագահին հրավիրել դատարան և պարզաբանումներ ստանալ ընտրության քվեարկության օրը հունիսի 20-ին նշանակելու որոշման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նույն միջնորդությունը Հ. Թովմասյանը նաև երեկ էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր։

Դատարանը բավարարեց Հրայր Թովմասյանի մեկ այլ միջնորդությունը, որը վերաբերում է Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն: ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ Դատական դեպարտամենտից կպահանջեն ՀՀ քրեական օրենսգիրք 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան