Մամուլ 5 տարի առաջ - 09:00 10-07-2021

Արայիկ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել․ չի բացառվում, որ այնտեղ քննարկվի նաև Արցախում նոր ընտրություններ անցկացնելու հարցը․ Հրապարակ

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երկու օր առաջ արած հայտարարությունը, թե պատերազմի օրերին դասալիք բոլոր պաշտոնյաները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, Արցախում բուռն քննարկման թեմա է դարձել։ Խնդիրն այն է, որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է, և եթե կան դասալիքներ, ապա ԱՀ իշխանությունները պատերազմից 8-9 ամիս անց արդեն պետք է նրանց հայտնաբերած և պատժած լինեին։ Մինչդեռ խոսում են, որ Հարությունյանը, անձամբ իմանալով դասալիքներից շատերի մասին, պատերազմից հետո նրանց հանդուրժում է իրենց պաշտոններում։

Օրինակ՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արտակ Միրզոյանը, ով պատերազմի օրերին Երևանում էր, և նրան լուսանկարել էին սրճարաններից մեկում, պատերազմից հետո կրկին Արցախ է վերադարձել և աշխատանքի անցել ՊԲ-ում։

Հարությունյանի ընդդիմախոսները կարծում են, որ այս հայտարարությունը հերթական պոպուլիստական քայլն է, քանի որ ԱՀ նախագահի դեմ վերջերս բողոքի ակցիաներ իրականացնող արցախցիներից շատերը հենց այդ հարցն էին բարձրացնում, որ իրենք պատերազմին մասնակցել, զրկանքներ են կրել, մինչդեռ դասալիքները շարունակում են իրենց պաշտոններում առոք-փառոք աշխատել։

Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել, թիմին ասել է՝ վերադառնալուն պես կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ, և պետական կառավարման համակարգում տեղ կզբաղեցնեն նաև ընդդիմադիր, իրենից դժգոհ գործիչները։ Ավելին՝ չի բացառվում, որ մոսկովյան շրջանակների հետ քննարկի նաև ԱՀ-ում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով