Ներքին 5 տարի առաջ - 23:25 09-07-2021

Դատարանը մերժել է Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի

ՀՀ քաղաքացիական դատարանը մերժել է Շուշան Նիկոլի Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի։ Որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

Շուշան Փաշինյանը դատարան էր դիմել մեկ տարի առաջ։ 2020-ի փետրվարի 26-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` նրա հրապարակումն իր հասցեին որակելով որպես զրպարտություն, պահանջելով հրապարակայնորեն հերքել ու վճարել փոխհատուցում 2 մլն դրամ` որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Վարչապետի միջնեկ աղջիկը հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկրան: Ու, դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկրա ա առնում»:

Դատարանը գործի քննության արդյունքում պարզել է, որ վարչապետի պաշտոնակատարի դստեր հայցը ենթակա է մերժման։ Ըստ դատարանի մեկնաբանության` կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն Շուշան Փաշինյանին, և Շուշան Փաշինյանը չէ, որ հանդիսացել քննադատության թիրախ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»