Ներքին 2 տարի առաջ - 17:09 29-04-2024

Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ իմ բերած հատուկ վերանայման բողոքը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աշխատակազմից տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լուսինե Ալավերդյան) մերժել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ իմ բերած հատուկ վերանայման բողոքը։

Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։

Հասկանու՞մ եք ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլագանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի։

Հիշեցնեմ, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին նիկոլ փաշինյանի պրո-ադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։ Փաստացի, վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող