Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 23:42 08-07-2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են Ջիվան Գասպարյանի հիշատակը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: Մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը․ «Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»:

Թուրքական մամուլը ևս անդրադարձել էր Ջիվան Գասպարյանի մահվան լուրին: Լրատվամիջոցները նշել էին, որ նա ստեղծագործական երկար տարիների ընթացքում աշխատել է շատ հայտնի երաժիշտների հետ, երաժշտություն է գրել հայտնի ֆիլմերի համար, արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան