Ներքին 5 տարի առաջ - 19:11 08-07-2021

Առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք․ ԿԳՄՍՆ

ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի համար նախատեսված 1 մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը (10-ական՝ տղամարդկանց և կանանց համար) առաջիկա օրերին կլինեն Հայաստանում:

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքերով՝ այդպիսով հայ ծանրորդները կմարզվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Այսպես, Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել IWF-ի կողմից Տոկիո-2020-ի համար արտոնագրված Eleiko ապրանքանիշի մարզագույքով:

Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով: Նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրորդները կստանան 1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար:

Նշենք նաև, որ ներկայում հայ ծանրորդները մարզվում են համեմատաբար հին և միջազգային չափանիշներին չհամապատասխանող մարզագույքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»