Մամուլ 5 տարի առաջ - 02:24 08-07-2021

Փա­շի­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը ձա­խող­վում է. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում: Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի սատելիտ քաղաքական մի քանի ուժերին, որոնք ընտրություններում ներգրավվել էին բացառապես իրական ընդդիմությանը խանգարելու և Փաշինյանի վերարտադրմանը նպաստելու համար և որոնք, խայտառակվելով ընտրություններում, հիմա իշխանություններից ակտիվ են արդար ու ազնիվ համարում այս ընտրությունները, չեն ցանկանում «ձրի» աշխատել Փաշինյանի համար՝ համարելով, որ առանց այդ էլ շատ բան են արել նրա օգտին: Այս ուժերի ներկայացուցիչները Փաշինյանին փոխանցել են, որ ավելի լավ է՝ իրենց կոնկրետ պաշտոններ տա, որ «կպած» աշխատեն, թե չէ խորհրդատվական նման մարմինը՝ հասարակական հիմունքներով, հարմար չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով