Մամուլ 5 տարի առաջ - 09:36 06-07-2021

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն․ Ժողովուրդ

«Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչև 0.4 էր, և այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է:

Եվ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչև 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձևով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, և երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, և ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրնապատկվեն»,- բացատրեց մասնագետը:

Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հնդկական շտամ»-ին, ասաց, որ առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե մեր երկրում որ ենթատեսակն է շրջանառվում: «Ռուսաստանում, տեսնում եք, թե ինչ սարսափելի համաճարակային իրավիճակ է, և բազմիցս պատասխանատու կառույցները հայտարարել են, որ «հնդկական շտամ»-ն է շրջանառվում: Նույնիսկ հայտարարվում է, որ արդեն Ռուսաստանում գուցե «հնդակական շտամ» ենթատեսակն ինքն իր հերթին ենթարկվել է փոփոխության, և հաշվի առնելով, որ մեր բնակչության տեղաշարժը դեպի Ռուսաստան շատ ինտենսիվ է՝ շատ հնարավոր է, որ Հայաստան ևս այն ներթափանցի»,- նկատեց մասնագետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ