Արտաքին 5 տարի առաջ - 15:30 23-06-2021

Համավարակի ժամանակ դեռահասների շրջանում անորեքսիայի դեպքերն աճել են. գիտնականներ

COVID-19 համավարակի ժամանակ դեռահասների շրջանում մի քանի անգամ ավելացել է սննդավարքի խանգարումների քանակը, հաղորդում են Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները: Հետազոտությունը պատրաստվում է հրապարակման Journal of Adolescent Health ամսագրում, իսկ մինչ այդ նրանք պատմել են իրենց դիտարկումների մասին WSJ-ին:

Համավարակից առաջ Բոստոնի մանկական հիվանդանոցում սննդավարքի խանգարումներով սովորաբար միաժամանակ գտնվում էին 3-4 դեռահասներ: Սակայն համավարակի զարգացման հետ մեկտեղ պացիենտների քանակն ավելացել է՝ սկզբում միաժամանակ մինչև 10, իսկ հետո՝ մինչև 16: Ամբուլատոր դեպքերի թիվը ևս գրեթե չորս անգամ մեծացել է. դիմումների քանակը շաբաթական վեցից հասել է 23-ի: Ամենից հաճախ դեռահասների շրջանում նկատվել է անորեքսիա և բուլիմիա:

Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ դպրոցների փակումը խիստ սահմանափակել է դեռահասների հաղորդակցությունը և սոցիալական ակտիվությունը: Մեկուսացումը հիմք է ծառայել հոգեկան խանգարումների զարգացման համար, այդ թվում ազդել է նաև սննդավարքի վրա. երբ շրջապատում ամեն ինչ արագորեն փոխվում է, սնունդը մնում է միակ ոլորտը, որտեղ դեռահասը գոնե ինչ-որ վերահսկողություն ունի:

Դպրոցների փակման հետևանքները դպրոցահասակների հոգեկան առողջության վրա դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն: Շատ մասնագետներ մտավախություն ունեն, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել դեռահասներին, հատկապես նրանց, ովքեր արդեն ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան