Մամուլ 5 տարի առաջ - 08:47 06-07-2021

Հայկ Մարությանը դիմումը վաղուց էր գրել. մանրամասներ. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մարությանը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Նա այդ ժամանակ անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ եւ հրաժարվել կուսակցության անդամությունից, որն է’լ ավելի է բորբոքել իրավիճակը։
Այսինքն՝ այդ դիմումը դեռ ընտրություններից առաջ է գրվել, սակայն միայն այս պահին հրապարակային դարձավ տեղեկությունը։ Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին ընտրություններից առաջ ցույց տալ, թե Հայկ Մարությանի հետ տարաձայնություն չկա։

Դա է պատճառը, որ վարչապետի արդեն նախկին խորհրդական, ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարությանից դժգոհեց ընտրություններից հետո։
Այս ամենի արդյունքում իշխանությունը որոշել է վերընտրվելուց հետո ազատվել Հայկ Մարությանից, սակայն դեռ չի հաջողվում։ Հավելենք, որ Երեւան քաղաքը եղել է Փաշինյանի ձախողումը. այստեղ նա ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ մի քանի ընտրատեղամասում էլ՝ պարտվել ընդդիմադիր մրցակիցներին։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ