Մամուլ 3 տարի առաջ - 08:16 01-06-2023

Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության ներսում:
Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որը, սակայն, կարճ արձագանքեց.

«Նման բան չկա. Հայկ Մարությանը մեզ չի դիմել»:
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ մամուլում լուր տարածվեց, որ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն կրկին մերժում է ստացել:
Ստացվում է՝ Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում